Գլխավոր

Կազմակերպության մասին

Հայտարարություններ

Հրապարակումներ

ՆախագծերԳործընկերներ



 

 

Analytical Centre on Globalisation and Regional Cooperation (ACGRC)

 

 


 

 

 

Գործընկերներ

 

 

 

 

 

 

 

__________________________________________________

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) կողմից 2018 թ. անցկացված սոցիոլոգիկական հարցման արդյունքները եւ վերլուծությունը` միջազգային կազմակերպությունների` ԵՄ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ նկատմամբ Հայաստանի հասարակության տրամադրվածության շուրջ

__________________________________________________

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ (Detecting Propaganda)

__________________________________________________

Հայաստանի հանրային կարծիքի հարցման արդյունքները միջազգային կազմակերպությունների նկատմամբ հասարակության ընկալման վերաբերյալ  

__________________________________________________

ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացումը քաղաքացիների 88.6 տոկոսը դրական է գնահատում

__________________________________________________

Հայաստանի հանրությունը վերանայել է ՌԴ-ի նկատմամբ իր վերաբերմունքը

__________________________________________________

Դադարեցնել ՌԴ կողմից զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում. հայտարարություն

__________________________________________________

Հայկական ուրբաթ 03.02.2017

 

__________________________________________________

«Տեսակետների խաչմերուկ» 23.01.2017

__________________________________________________

Թեմա՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթաց, հայ-ռուսական համատեղ զորախումբ

 

__________________________________________________

 

__________________________________________________

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը` ՀՀ քաղաքացու հանդեպ ՌԴ սահմանապահների կողմից իրականացված հակաիրավական գործողությունների վերաբերյալ 

__________________________________________________

«ԼՂՀ-ի օտարումը հայ ժողովրդից սկսվեց» 

__________________________________________________

Ստեփան Գրիգորյանը ելույթ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստին` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով: Մայիսի 7-ին Ստեփան Գրիգորյանը մասնակցել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը:

__________________________________________________

Ստեփան Գրիգորյանը «ՀՀ ընտրական օրենսգիրք» Կ-960 նախագծի մասին

 

__________________________________________________

__________________________________________________

«Եթե դու ասում ես՝ ես բարեփոխում եմ անում, նոր ընտրական համակարգ եմ անում, ապա ինչո՞ւ ես փչացնում այնտեղ, որտեղ լավ էր». Ստեփան Գրիգորյան

__________________________________________________

Մոնիտորինգ Հաշվետվություն 2015

__________________________________________________

Հայկական ուրբաթ 25.12.2015

__________________________________________________ 

 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը իրականացնում է վիզաների մոնիտորինգի ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է նաև իրականացնել մոնիտորինգ 2014 թ. հունվարից ուժի մեջ մտած ՀՀ և ԵՄ միջև կնքված վիզաների տրամադրումը դյուրացնելու և ռեադմիսիայի համաձայնագրերի կնքումից հետո ՀՀ քաղաքացիներին ԵՄ մուտքի վիզաների մերժման դեպքերի վերաբերյալ:
Եթե Դուք կամ Ձեր հարազատները ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպանությունների հյուպատոսական ծառայությունների կողմից ստացել եք մերժում, ապա կարող եք դիմել մեզ: Խնդրում ենք Ձեզ տեղեկատվություն տրամադրել հետևյալ էլեկտրոնային հասցեով`acgrcyerevanoffice@gmail.com
Հիշեցնում ենք, որ դա չի ենթադրում աջակցություն մուտքի վիզայի ստացման հարցում:
Մերժման դեպքերի վերաբերյալ հավաքած տեղեկությունները կօգնեն մեզ կատարել համապարփակ վերլուծություն մերժման դեպքերի, դրանց պատճառների մասին, որի հիման վրա կպատրաստվեն առաջարկություններ ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպանությունների հյուպատոսական ծառայություններին: Նման վերլուծությունն ու կազմված առաջարկությունները նպաստելու են նաև վիզայի դիմող քաղաքացիների մոտ վերոհիշյալ ոլորտում իրենց իրավունքների ու պարտականությունների մասին իրազեկվածության բարձրացմանը:
Ծրագիրը իրականացվում է Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

__________________________________________________

«Մարդու իրավուքնների» և «Լեզվի իրավունքի» համընդհանուր հռչակագրերը եզդիերենով

 

__________________________________________________

ԵՄ-ի նախապայմանը Հայաստանին

«Շատ քննադատվեց այն, որ ԵՄ-ն բոլոր գործընկերներին համագործակցության նույն մոդելն է առաջարկում: ԵՄ-ն վերանայել է այդ մոտեցումը: Մենք պիտի իրատեսական նպատակներ դնենք Ռիգայի գագաթաժողովում. այս փուլում դա ընդլայնման գագաթաժողով չի լինելու, անկախ որոշ պետությունների հավակնություններից»,- ասաց նա`հավելելով, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը ԵՄ-ի համար....ԿԱՐԴԱԼ
__________________________________________________

Մոնիտորինգի հաշվետվություն

Համաձայնագիր Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին

__________________________________________________

Ինչպիսի՞ն կարող է լինել Հարավային Կովկասի տարածաշրջանը: Կարո՞ղ են արդյոք տնտեսական նախաձեռնություններն ունենալ խաղաղարար գործիքների դեր Լեռնային Ղարաբաղի համատեքստում - կարդալ

___________________________________________________

"Անվտանգության նոր մարտահրավերները և ՆԱՏՕ-ն" թեմայով գիտաժողով Երևանում

 

___________________________________________________

Երբ Պուտինը ասի, տվեք Ղարաբաղը....

___________________________________________________

Ադամ Սաուեր։ Այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, ոչ մի ընդհանուր բան չունի հանրաքվեի հետ, բացի անունից
___________________________________________________

Պուտինի այցի իրական պտուղները

___________________________________________________

 

___________________________________________________________

____________________________________________________________

 

_______________________________________________________________

“ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ եւ հետո”

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ACGRC) եւ Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամը 2013 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» դահլիճում (Իտալիայի փող., 1) կանցկացնեն «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ եւ հետո» խորագրով գիտաժողով: Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան Եվրամիության պատվիրակության ղեկավար Հայաստանի Հանրապետությունում Տրայան Հրիսթեան, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ - Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանը, Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակը, ԵՄ Խորհրդատվական խմբի միգրացիոն ոլորտի խորհրդատու Էլեոնորա Վերգեերը, «Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական կազմակերպության ներկայացուցիչ Իրինա Սուշկոն, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

_______________________________________________________________

Հայաստանի իշխանությունը կարճ ժամանակում հասկացավ, որ Մաքսային միության մեջ ոչինչ չկա

_______________________________________________________________

«Դեմ առ դեմ». Ստեփան Գրիգորյան-Ռուբեն Մեհրաբյան

______________________________________________

_______________________________________________________________

Արթուր Ղազինյան:  Հայաստանը չի մտնի Մաքսային միություն

_______________________________________________________________

«Քաղաքագետը Մոսկվայի դեպքի մասին»

 

_______________________________________________________________

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը հրատարակել է հեղինակ Հայդի Թալիավինիի "Ինչու է դժվար կառուցել խաղաղություն" վերնագրով բրոշյուրը

_______________________________________________________________

Ստեփան Գրիգորյան. Հայաստանը պատրաստ կլինի ԵՄ-ի հետ համաձայնագրերի նախաստորագրամանը

______________________________________________________________

Պետր Մարեշ. «Եվրոպային մոտենալը խիստ ծանր ճանապարհ է, բայց արժե». Չեխ դիվանագետի խորհուրդը Հայաստանին 


«Ձեր երկիրը շատ կարևոր է մեզ համար».Սլովակիայի փոխվարչապետ 
_______________________________________________________________

«Ներդրողները Հայաստանում ուզում են տեսնել ամուր գործող ինստիտուցիոնալ կառույցներ» 

_______________________________________________________________

Հատված Այբ Ֆե-ի ուղիղ եթերից

 

_______________________________________________________________

Որոշ ԵՄ անդամ երկրներում անշարժ գույքի շուկայի գործունեությունը: ԵՄ-ում անշարժ գույքի զարգացման պայմանները

_______________________________________________________________

Անշարժ գույքի մասին գիտելիքների ոլորտում հիմնական հասկացություն է  կառավարչի դերը և անշարժ գույքի արժեքի ստեղծումը:

_______________________________________________________________

Ընդհանուր անշարժ գույքի հասկացությունը, կառավարման մարմնի իրավունքներն ու պարտականությունները, կառավարչի հանդեպ սեփականատերերի իրավունքները

_______________________________________________________________

__________________________________________________________________________________________

Հեղինակներ`
Կաժիմիեժ Յուրեկ, Հենրիկ Ռանդ

Խորհրդատվությունը անշարժ գույքի շուկայում

Անհրաժեշտ է հաստատել, որ ժամանակակից աշխարհում անշարժ գույքի կառավարչի աշխատանքը ,նոր տեխնոլոգիաների առկայության պայմաններում, կայանում է ոչ թե անշարժ գույքի պարզ վարչարարության, այլ իրադարձությունների և փաստերի,
 վերլուծության, գիտելիքների և աշխատանքային փորձի  բարձր աստիճան վրա :

Ուստի խորհրդատվությունը դա իրավասու, օբյեկտիվ և անկողմնապահ խորհրդի ՝  պրոֆեսիոնալ տեղեկատվության և անշարժ գույքի խնդիրների լայն շրջանակների հստակ որոշման ապահովումն է: Խորհրդատուները զբաղվում են խնդիրների հայտանբերմամբ ,սահմանում են   հանգամանքներ ,գտնում են  լուծումներ  և տրամադրում օգնություն: Խորհրդատուի աշխատանքի տիպային արդյունքներն են` իրագործելիության ուսումնասիրությունը, շուկայի վերլուծությունը, անշարժ գույքի օգտագործման ամենալավ հնարավորության, տեղակայման  ինչպես նաև  տեղակայման հնարավորությունների վերլուծությունը, զարգացման նախագիծը, շրջապատի հանդեպ ազդեցության վերլուծությունը, տարածքային տնտեսման նախագծի , ծախսերի և շահութների և անշարժ գույքի ներդրումային պորտֆելի վերլուծությունը: Խորհրդատուից պահանջվում է ստեղծագործական մոտեցում, նոր լուծումներ, որոնք կբավարարեն հաճախորդի իրական պահանջները:

Անշարժ գույքի կառավարչի գործունեության տարածքն  ու գործունեության ոլորտը, որպես անշարժ գույքի կառավարման խորհրդատու

Անշարժ գույքի կառավարիչը, որպես խորհրդատու պետք է պատրաստված լինի կարծիքներ և խարհուրդներ տալու համար, ինչպես նաև մշակելու անշարժ գույքի կառավարման տնտեսական, տեխնիկական և իրավական բնագավառներում գործունեության ձևերը և մեթոդները: Մասնավորապես նրա աշխատանքն է վերամշակել կամ զարգացնել կառավարման երկարաժամկետ նախագծերը, հատուկ ուշադրություն դարձնելով, այսպես կոչված, զարգացման տարբերակներին: Դա կապվում է անշարժ գույքի մասնակի կամ ամբողջական ֆունկցիաների փոփոխման հետ: Խորհրդատուն կառավարման մեջ պետք է օգնի  կազմել անշարժ գույքի կառավարման մասին քաղաքացիա – իրավական պայմանագրերն այնպես, որ պաշտպանի երկու պայմանավորվող կողմերի շահերը, ինչպես նաև պետք է հստակ կերպով շարադրված լինեն սեփականատիրոջ և կառավարչի նպատակները: 
Կառավարիչն, ով հանձն է առնում խորհրդատվության, պետք է ունենա գերազանց և ծավալուն գիտելիքներ ՝անշարժ գույքի տնտեսվարմանն ու կառավարմանը վերաբերող  այլ բնագավառների գործող օրենքների և դատական որոշումների մասին, ինչպես նաև կարողանա հմուտ կերպով հարմարեցնել հեռանկարային գործողությունները արդեն իսկ ձևակերպվածներին, կամ որոնք գտնվում են անշարժ գույքի ոլորտում կառավարության քաղաքականության հայեցակարգային աշխատանքների փուլում:

 

Անշարժ գույքի կառավարչի, որպես խորհրդատուի, աշխատանքային մեթոդներն ու գործիքները

Խորհրդատուի աշխատանքում օգտագործվող հիմնական ռեսուրսը` մարդկային ունակություններն են: Խորհրդատուն պետք է համապատասխան բնավորության և անհատականության տեր լինի: Պետք է լինի իր ուժերի և հնարավորությունների վրա վստահ, ունենա գիտելիքներ և փորձ: Այդ նպատակով, պետք է ցուցակագրի իր ունակություններն ու գիտելիքները, և արդեն իսկ ունեցած հաջողությունները:
Չափազահց կարևոր են հաղորդակցման ունակությունները, որոնք անհրաժեշտ են վեճերի լուծման, բանակցությունների վարման, ժարգոնի պրոֆեսիոնալ բացատրության, այլ անձանց կողմից կարծիքներ,որոշ դեպքերում նաև էմոցիաներ  արտահայտելու օգնություն տրամադրելու,ինչպես նաև նպատակներ և արժեքներ ներկայացման համար:
Աշխատանքում կարևոր գործիք է հանդիսանում ժամանակակից սարքավորումները` համակարգիչների համապատասխան ծրագրավորմամբ, ինչպես նաև ձայնագրող սարքեր, նվագարկիչներ և տեղեկատվության այլ կրիչներ:
Հաջորդ ունակությունը, որն անհրաժեշտ է խորհրդատուի աշխատանքի համար, դա մարկետինգային գիտելիքների օգտագորժումն է, ինչպիսիք են օրինակ` „սառը հեռախոսները”,  թռուցիկների ուղարկումը, անվճար խորհրդատվությունները, հաճախորդների տվյալների բազան, մասնագիտական տարբեր խմբերի համար պատրաստված թեմաների ներկայացումը, հասարակական տարբեր խմբերի համար ամսագրերում հոդվածների տեղադրումը, կապերի հաստատումը, սեփական վարքագծի տիրապետումը, սեփական ձգտումների վերահսկումը, ճկուն արձագանքելու ունակությունը՝ կախված իրավիճակից:

Խորհրդատուների գործունեության ինստիտուցիոնալ շրջանակները

 Անշարժ գույքի բնագավառում խորհրդատուների միջավայրում ինստիտուցիոնալ շրջանակների բնորոշուման ամենավաղ անհրաժեշտությունը առաջ եկավ ԱՄՆ-ում, որտեղ ավելի քան 50 տարի առաջ հիմնադրվել է առաջին ասոցիացիան, որը համախմբում էր բարձր որակավորում ունեցող մասնագետների` CER (Counselors of Real Estate). Դա մասնագիտական կազմակերպություն է, որը մեծ հեղինակություն է ձեռք բերել  շուկայում, իսկ նրա անդամները հարգված և աշխատանքի ընդունման ցանկալի մասնագետներ են: Նրանց թիվը մեծ չէ`հազարից ավել, իսկ ընդհանուր լիցենզավորված միջնորդները և անշարժ գույքի կառավարիչներն ԱՄՆ-ում ավելի քան երկու միլիոն են: Դա վկայում է այն մասին, որ չի կարելի հավասարության նշան դնել յուրաքանչյուր միջնորդի կամ կառավարչի և խորդրդատուի միջև:

Լեհաստանում ներկայումս գործում են անշարժ գույքի բնագավառում խորհրդատուների երեք կազմակերպություններ:

  • Անշարժ գույքի շուկայի խորհրդատուների լեհական ասոցիացիա, նստավայրը` Վարշավա, Նովոգրոձկա փող. 50
  • Անշարժ գույքի շուկայի խորհրդատուների և փորձագետների գլխավոր ընկերակցություն, նստավայրը` Կրակով, Դլուգա փող. 55
  • Անշարժ գույքի շուկայի խորհրդատուների և փորձագետների ասոցիացիա, նստավայրը` Վարշավա, Չապելսկա փող. 38:

Միջազգային դաշտում խորհրդատուների դիրքերի ամրապնդմանն ի օգուտ գործողություններ է ծավալում նաև 2006 թվականին հիմնադրված Անշարժ գույքի եվրոպական ինստիտուտը, նստավայրը` Վարշավա: Ինստիտուտի հիմնական նպատակն է կառուցել կապերի և փորձի փոխանակման համաեվրոպական պլատֆորմ, կապված անշարժ գույքի և ֆինանսական շուկայի լայն սեկտորի սպասարկման և աշխատանքի հետ:
Անշարժ գույքի եվրոպական ինստիտուտը տարածում է շուկայական տնտեսության լավագույն լուծումները և սկզբունքները, նոր գաղափարները և հետազոտությունների արդյունքները, պրակտիկ լուծումների լավագույն օրինակները, ինչպես նաև տեղեկություններ հետաքրքիր հրապարակումների և իրադարձությունների մասին :

__________________________________________________________________________________________

Հեղինակ` Յացեկ Կոլիբսկի

Բնակելի համայնքներում անշարժ գույքի կառավարումը

Համաձայն անշարժ գույքի տնտեսվարման մասին օրենքի հոդ. 185, անշարժ գույքի կառավարումը հիմնված է որոշումների կայացման և գործողությունների ձեռնարկման վրա, որի նպատակն է ապահովել անշարժ գույքի ֆինանսա – տնտեսական համապատասխան տնտեսությունը, ինչպես նաև անշարժ գույքի օգտագործման անվտանգությունը և համապատասխան շահագործումը, այդ թվում ապահովել անշարժ գույքի ընթացիկ վարչարարությունը, ինչպես նաև այն գործողությունների իրականացումը, որոնց նպատակն է պահպանել անշարժ գույքը չվնասված վիճակում և կատարել տվյալ անշարժ գույքի տնտեսվարման համար հիմանվորված ներդրումներ:
Լեհ օրենսդիրն բնակելի համայնքներում անշարժ գույքի կառավարման համար ընդունելով նման լայն հասկացություն, ընդգրկել է երեք կարևորագույն տարրերը, որոնք բնորոշում են պրոֆեսիոնալ կառավարչի աշխատանքը:
Լեհաստանում ընդունում ենք, որ այդ պրոֆեսիոնալիզմը հաստատված է մասնագիտական վկայականով, որը տրվում է համապատասխան իրավասության պահանջների կատարման հիման վրա` շինարարության տեխնիկական ենթակառուցվածքի հարցերով համապատասխան նախարարի կողմից: Նման պահանջների նպատակն է ապահովել կառավարչի կողմից ֆունկցիայի ամբողջական կատարում: Գոյություն ունի նաև քաղաքացիական պատասխանատվությունից խուսափելու պարտադիր ապահովագրություն` կառավարչի կամ նրա անունից գործող անձանց գործունեության արդյունքում ծագած բնակելի համայնքի անդամների հանդեպ վնասների հատուցման համար:
Այսպիսով, կառավարչի աշխատանքի հետ կապված ունենք երկու տարր.
1. Անշարժ գույքի ընթացիկ վարչարարություն, որի նպատակն է ապահովել շենքի տեխնիկական անհրաժեշտ շահագործումը, այդ թվում իր տեխնիկական ենթակառուցվածքը /ջրամատակարարում, ջեռուցում, էլ. Էներգիա, մարդատար վերելակի տեխ. հսկում, հիմնական աղբի հեռացում/
2. Համայնքի անունից որոշումներ կայացնելու իրավասություն՝ հիմնվելով համայնքի կողմից ընդունված որոշման հիման վրա, որոնք վերաբերում են անշարժ գույքի զարգացման ստրատեգիային, անշարժ գույքի որոշակի  հատվածի /օր.` տանիք, նկուղ/ կամ  բնակարանների հավանական փոփոխություններին:

            Կառավարչի պարտականությունների շրջանակներում է գտնվում նաև տարեկան կամ երկարաժամկետ /5 տարի/ տնտեսական նախագծերի կազմումը, որոնք հանդիսանում են բնակելի համայնքի կողմից որոշումների կայացման հիմք:
Կառավարիչն այդ առումով հանդիսանում է սեփականատերերի ցանկությունների կատարողը և պարտավորվում է կազմել և ներկայացնել հաշվետվություններ, առնվազն տարեկան հաշվետու ժողովների ժամանակ:
Բնակելի համայնքը պրակտիկայում կիրառվում է երկու ֆունկցիաների իրականացման համար`

  1. Որոշումների կայացման ֆունկցիա, որը վերապահված է բնակելի համայնքների սեփականության մարմինների համար /համայնքի անդամների ընդհանուր ժողով և համայնքի խորհուրդ/,
  2. Կատարողական ֆունկցիա, որը կատարում է համայնքի կառավարման մարմինը կամ նշանակված լիցենզավորված կառավարիչը:

            Պրակտիկայում, եթե համայնքը ներառում է մի քանի տասնյակ կամ հարյուրավոր բնակարաններ, գործում է այնպիսի մոդել, որտեղ գոյություն ունի որոշումների կայացման  իրավասությունների բաշխում` համայնքի ժողովի և համայնքի կառավարման մարմնի միջև:
Համայնքի ժողովները հիմնականում տեղի է ունենում տարին մեկ անգամ և ունեն որոշուների կայացման և հաշվետու ժողովների բնույթ: Որոշում են համայնքի հիմական խնդիրների լուծումների, այդ թվում կառավարման մարմնի ընտրության մասին, որը հանդիսանում է անշարժ գույքի բոլոր  համասեփականատերերի շահերը ներկայացնող մարմին:Համայնքի կառավարման մարմինը կազմված է համայնքի անդամներից:

            Կառավարման մարմնի ֆունկցիաների կատարումը կարելի է վստահել նշանակված կառավարման մարմնին, կամ անկախ պրոֆեսյոնալ կառավարչին, ով իր պարտականությունները կատարում է քաղաքացիա – իրավական պայմանագրի հիման վրա: