English    Русский

 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

                         
                         
  ¶É˳íáñ ¿ç  

Մենք դիմում ենք Ձեզ Հայաստանյան իշխանությունների կողմից կատարած ծանրագույն հանցագործության` 2008 թ-ի մարտի 1-2-ին խաղաղ ցուցարաների դեմ բանակի ապօրինի օգտագործման կապակցությամբ, ինչը ոտնահարել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, այլ նաև բանակի չեզոքության վերաբերյալ միջազգայնորեն ընդունված ժողովրդավարության սկզբունքները:

Բանակի գործածումը ներքաղաքական հարցերում` ժողովրդի ինքնակառավարման անկասկած իրավունքի իրագործմանը խոչընդոտելու նպատակով, զուգորդված քաղաքացիների հիմնարար մարդու իրավունքների և ազատությունների վրա գործադրված լայնածավալ ճնշումներով, քաղաքական ընդդիմության անդամների դաժան հետապնդումներով, ներառյալ մասսայական ձերբակալությունները և ապօրինի դատավճիռները, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների գործունեության անօրինական սահմանափակումը, պետական հեղաշրջման անկասկած բնորոշիչներ են:

Չնայած այն փաստին, որ 2008 թ-ի մարտի 1-2-ի դեպքերի ընթացքում Բանակի օգտագործումն անժխտելի փաստ է` բազմաթիվ զեկույցներում, վկայություններում, լուսանկարներում և տեսաերիզներում փաստագրված, իշխող ռեժիմն առ այսօր կարողացել է կոծկել այս հանցագործությունը և խուսափել որևէ պատասխանատվությունից:

Միայն վերջերս այս հարցը վերջապես բարձրացվեց ԵԽԽՎ-ի շրջանակներում` Հայաստանում 2008 թ-ի Մարտի 1-ի դեպքում բանակի ներգրավման վերաբերյալ բանաձևը նախագծի տեսքով (Փաստ. 12157, ներկայացված պրն Լինդբլադի և այլոց կողմից): Մենք լիովին սատարում ենք այս նախաձեռնությանը: Նաև, մենք հավատում ենք, որ հանդուրժել այդպիսի հանցագործություն, նշանակում է նպաստել այդպիսի հանցագործության կրկնմանը:

Որևէ կասկածից վեր է, որ հանցագործության հետաքննությունը չի կարող վստահվել հանցագործություն կատարողներին:

Ուստի մենք կոչ ենք անում Վեհաժողովին անհապաղ, հատուկ ընթացակարգի ներքո, քննարկել Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն ընդհանուր առմամբ, և, մասնավորապես, Հայաստանյան իշխանությունների կողմից Բանակի ապօրինի օգտագործման հարցը, ստեղծել ԵԽԽՎ-ի անդամներից հանձնաժողով տեղում ուսումնասիրություն իրականցնելու և գնահատական տալու համար:

Մենք նաև առաջարկում ենք Վեհաժողովին մանրակրկիտ ուսումնասիրել մասնավորապես 2007-2010 թթ. ընթացքում Հայաստանի վերաբերյալ Մոնիտորինգային ընթացակարգի արդյունավետությունը:


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայաստանի Հելսինկյան Ընկերակցություն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտե
"Կաղնի" ՀԿ
Լրագրողների "Սելեն" ակումբ
"Հանուն արդարության" ՀԿ
Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
Լրագրողների "Ասպարեզ" ակումբ
"Մենք պլյուս" ՀԿ
Քաղբանտարկյալների կանանց "Շահխաթուն" ՀԿ
"Աջակից" ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Հանրային պաշտպանների միություն

 

       
  Կազմակերպության մասին    

 

   
 

Հայտարարություններ

         
  Հրապարակումներ    

 

   
 

Նախագծեր

   

 

   
 

Գործընկերներ

   

 

   
 

 

   

 

   
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

   

 

 

 

   
               
               

 

   

 

 

 

   
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

   

 

 

 

   
               
               

 

   

 

 

 

   
                         

 

   

 

   

 

 

   

 

   

¶É˳íáñ ¿ç     Կազմակերպության մասին     Հայտարարություններ     Հրապարակումներ     Նախագծեր     Գործընկերներ

© ACGRC, 2002 - 2010

Մեր հասցեն. ՀՀ, ºրևան 0036, Հալաբյան ÷. 22բ բն. 42 Կայùը ստեÕծված ¿ üñǹñÇË ¾µ»ñïÇ ³Ýí³Ý ÑÇÙݳ¹ñ³ÙÇ ³ç³ÏóáõÃÛ³Ùµ
ՀեռաËոս/ýաùս. +374 10 357026, µçç³ÛÇÝ +374 91 308557, ¾É. ÷áëï acgrc@acgrc.am, grigoryanstepan@yahoo.com www.fes.am