English    Русский

 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

                         
                         
  Կազմակերպության մասին   Rondine Cittadella della Pace ասոցիացիայի (Իտալիա) 14 առաջարկները` Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար:

1. Օժանդակել Կովկասում եւ աշխարհում կարծիքի ձեւավորմանը միտված շարժումները, որոնք կխթանեն կառավարությունների կողմից մշտական երկխոսության ձեւաչափի ստեղծումը` հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ, որի նպատակը կլինի քաղաքական, նյութական եւ սոցիալական վեճերի լուծումը:

2. Պահանջել, որպեսզի տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերը համաձայնվեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` բանակցային սեղանի շուրջ:

3. Ստեղծել պայմաններ, որպեսզի բանակցային սեղանը լավագույն տեղը դառնա` ի մի բերելու տարածաշրջանի մարդկային, մշակութային, տնտեսական եւ քաղաքական զարգացման բոլոր փորձերը` Կովկասի աստիճանաբար համակարգված զինաթափման հեռանկարով:

4. Վերականգնել հասարակական կարգավիճակը եւ ապահովել իրավունքները բոլոր նրանց համար, ովքեր տուժել են տարածաշրջանային հակամարտությունների հետեւանքով` ներառելով իրենց բնակավայրերից վտարվածների վերադառնալու իրավունքը եւ երաշխավորելով բոլորի անվտանգությունը` երկխոսության եւ այլ խաղաղ միջոցների հիման վրա:

5. Ստեղծել պայմաններ, որպեսզի կովկասյան տարածաշրջանի ընկերությունների միջեւ համագործակցությունը զարգացվի` որպես առաջին քայլ ընդհանուր տնտեսական գոտու եւ ազատ առեւտրի ձեւավորման ուղղությամբ` ինչը կխթանի տնտեսական ինտեգրումը, մարդկանց, կապիտալի, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժը, նաեւ շրջակա միջավայրի պահպանումը:

6. Օժանդակել ամբողջ կովկասյան տարածաշրջանի տնտեսության մեջ միջազգային, մասնավորապես եվրոպական ընկերությունների ներդրումներին, ինչպես նաեւ ստեղծել նախագիծ, որը կնախատեսի ֆինանսական խթաններ` տեղում գործարար հմտությունների զարգացման եւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական աճի համար:

7. Օժանդակել համատեղ գիտական հետազոտություններին, մշակութային ոլորտում համագործակցությանը եւ կրթությանը` երկխոսությունն ու հանդուրժողականությունը խթանելու համար, քանզի սրանք անհրաժեշտ են միմյանց վատ ճանաչելու հետեւանքով առկա բարդությունների եւ նախապաշարումների հաղթահարման համար:

8. Օժանդակել համատեղ կրթական եւ միջմշակութային նախագծերին, որոնք ներառում են ազգային եւ միջազգային բազմալեզու ամառային դպրոցներ` նույն օրակարգով, հատկապես այնպիսիք, որոնք միտված են միմյանց մասին գիտելիքները խթանելուն, ինչպես նաեւ մշակութային եւ լեզվական բազմազանության պաշտպանությանը:

9. Զարգացնել համալսարանական նախագծեր` տարածաշրջանի եւ միջազգային համալսարանների մասնակցությամբ, որոնք կներառեն ուսանողների եւ դասախոսների փոխանակումներ, ինչպես նաեւ խթանել խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման թեմաներով դասընթացների ներդրումը:

10. Ստեղծել պլյուրալիստական, բազմալեզու, բազմամշակութային ԶԼՄ-ներ եւ նրանց ֆինանսական օժանդակություն տրամադրել:

11. Նպաստել ընդհանրության զգացմանը` համատեղ մարզական միջոցառումների կազմակերպման միջոցով, Միջերկրական խաղերի նմանությամբ:

12. Նպաստել մշակութային նախաձեռնություններին, ինչպիսին օրինակ ՙկովկասյան օրերն՚ են, որրոնք կարող են ներառել ֆիլմերի եւ բեմական ներկայացումների ցուցադրումներ, արվեստի փառատոններ, գրական, ազգագրական, հնեաբանական միջոցառումներ` նպաստելով համատեղ մշակութային ժառանգության եւ յուրաքանչյուր ազգային խմբի առանձնահատկությունների պահպանմանը եւ տարածմանը:

13. Ռոնդինեի ուսանողների փորձը տարածել Կովկասի հասարակական կազմակերպությունների ցանցի միջոցով` նպաստելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների երիտասարդական ֆորումի ձեւավորմանը: Ստեղծել բազմալեզու ինտերնետ-կայք եւ օգնել տարածաշրջանում տեղեկատվության փոխանակմանը:

14. Նպաստել միջկրոնական երկխոսության զարգացմանը, որը խաղաղությանն օժանդակելու ճանապարհ է` հանուն համընդհանուր բարեկամության:

       
 

Հայտարարություններ

   

 

   
  Հրապարակումներ        
 

Միջոցառումներ

   

 

 

Նախագծեր

   

 

 

Գործընկերներ

   

 

 

 

   

 

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

   

 

 

 

               
               

 

   

 

 

 

   
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

   

 

 

 

   
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

   

 

   

 

 

   

 

   

 

   

 

   

 

 

   

 

   

Կազմակերպության մասին     Հայտարարություններ     Հրապարակումներ     Միջոցառումներ     Նախագծեր     Գործընկերներ

© ACGRC, 2002 - 2010

Մեր հասցեն. ՀՀ, ºրևան 0036, Հալաբյան ÷. 22բ բն. 42 Կայùը ստեÕծված ¿ üñǹñÇË ¾µ»ñïÇ ³Ýí³Ý ÑÇÙݳ¹ñ³ÙÇ ³ç³ÏóáõÃÛ³Ùµ
ՀեռաËոս/ýաùս. +374 10 357026, µçç³ÛÇÝ +374 91 308557, ¾É. ÷áëï acgrc@acgrc.am, grigoryanstepan@yahoo.com www.fes.am